Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.06.2018 | 00:06

Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի և կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։ Կմտապահի անվանի մարդկանց պատմությունները և կթափանցի առակների նրբին դարձվածների մեջ։ Կփնտրի առակների խորհուրդը և կզբաղվի առակների իմաստների բացահայտմամբ։ Նա կծառայի մեծամեծների մոտ և կերևա իշխանների առջև։ Կճամփորդի օտար ազգերի երկրներով, որպեսզի ձեռք բերի մարդկանց չար և բարի փորձառությունը։


Սիրաքի իմաստություն 39. 1-5

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ